ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Մոտ 50 դիակ թողնելով՝ հակառակորդի ջոկատները հետ են շպրտվել. Քաշաթաղի պաշտոնաթերթ
22:45, 28.10.2020 | mamul.am
25047 | 0

Արցախի Քաշաթաղի շրջանի «Մերան» պաշտոնաթերթը գրում է. «Թշնամի-թուրքը ջախջախվելու է Քաշաթաղում՝ Հայոց պատմական ոստանում
Հոկտեմբերի 28-ին Բերձորի ուղղությամբ ԱՀ ՊԲ N զորամիավորման կողմից շարունակվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացմանն ուղղված մարտական գործողությունները։ Մասնավորապես, հաջողվել է թուրքին քշել ռազմական նշանակության կարևոր բարձունքից, որի վրա արդեն տեղավորվել են Հայոց փառապանծ քաջերը։ Բարձունքը թողնելուց հակառակորդը թողել է մոտ 10 դի։ Բերձորի ուղղությամբ այլ հատվածներում ևս հրետանային ջախջախիչ հարվածներ են հասցվում թշնամուն։ Նախնական տվյալներով, մոտ 50 դիակ թողնելով, հակառակորդի ջոկատները հետ են շպրտվել զբաղեցրած դիրքերից։ Քաշաթաղցի սիրելի՛ պահեստազորայիններ, բոլոր նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով շրջանում չեն, հորդորում ենք վերադառնալ Բերձոր և մասնակցել մեր Քաշաթաղի շրջանի պաշտպանության սուրբ գործին։ Կեցցե Քաշաթաղը, կեցցե քաշաթաղցին․․․ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
Հ․ Գ․ Ահա՝ այդպես թշնամին միշտ փախչելու է Քաշաթաղից և մեր սրբազան հայրենիքի ցանկացած տարածքից։ Փառք մեր հերոսներին, փառք Հայոց ազգին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր