ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Արծրուն Հովհաննիսյանը՝ Կուբաթլուում դիրքային առաջխաղացման վերաբերյալ ոչ պաշտոնական տեղեկության մասին
22:50, 28.10.2020 | mamul.am
52887 | 0

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ պաշտոնապես չհաստատված և համացանցում շրջանառվող այն տեղեկություններին, թե «հայկական կողմը Կուբաթլուի շրջանում դիրքային առաջխաղացում ունի և հաջողվել է գերեվարել հակառակորդի որոշ գրոհայինների»:

Ի պատասխան, Հովհաննիսյանն ասաց. «Ես ուղղություն չնշեմ կոնկրետ, որովհետև, գիտեք, միշտ խուսափել եմ առանձին բնակավայրերի, բնագծերի նշումից: Հյուսիսային ուղղությամբ դիրքային բարելավման մասին նշեցի, բայց չէի ուզենա, որ դա մեծ էյֆորիայի տեղ տար, որովհետև պատերազմ է, և ընթացքում լինում են և՛ նահանջներ, և՛ առաջխաղացումներ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր