ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Թշնամին խիտ բնակեցված գյուղերով անցնող ճանապարհներն է օգտագործել Բերձորի ուղղությամբ». Ա. Հովհաննիսյան
00:10, 29.10.2020 | mamul.am
11125 | 0

«Պատերազմն այսօր և՛ կոնվենցիոնալ է, և՛ պարտիզանական, հյուսիսում և հարավում դասական համազորային մարտեր են, կենտրոնական ուղղությամբ՝ անկանոն դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձեր: Այդ խմբերը փորձում են տիրել կապուղիներին և կտրել մեր զորախմբերի մատակարարումը»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ մեր զինուժը հարավում օգտագործում է տեղանքի բոլոր անցուղիները, քանի որ բնաշխարհը մեզ ծանոթ է, իսկ թշնամու հաջողությունները կապված են հարթավայրի հետ, որտեղ զրահատեխնիկայի և կենդանի ուժի մեծ խտությամբ հասել են մարտավարական հաջողության:

«Թշնամին խիտ բնակեցված գյուղերով անցնող ճանապարհներն է օգտագործել Բերձորի ուղղությամբ՝ Որոտանի երկայնքով, նրանց դիվերսիոն խմբերը փորձել են խուսավարելով շրջանցել, բայց հետ են շպրտվել: Այս պահին ռազմաճակատն անցնում է Որոտան գետի երկայնքով»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Թշնամին խիտ բնակեցված գյուղերով անցնող ճանապարհներն է օգտագործել Բերձորի ուղղությամբ». Ա. Հովհաննիսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր