ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Հիմա էլ, թե բա՝ երեխեն Խալիլով էր կարդում». Արտյոմ Տոնոյան
01:30, 29.10.2020 | mamul.am
10960 | 0

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ ադրբեջանական քարոզչամեքենայի՝ ինչ-որ մի երեխա Պարտավի ինչ-որ մի անկյունում կարդում էր Գուլու Խալիլովի «Ապրել եմ ուզում» գիրքը, բայց որն այլևս չի կարողանալու կարդալ։
Ադրբեջանում շատ վաղուց կյուրեղագրով ադրբեջաներեն չեն կարդում, առավել ևս՝ էսօրվա դպրոցականները։ Սա դեռ ոչինչ, բայց Ադրբեջանը, եթե իր քաղաքացիների մոտ ապրելու ցանկությունը գերադասեր «նահատակվելու» գաղափարից, դրա քարոզումից ու Գուլու Խալիլովի էս գրքում զետեղվածն արժեք համարեր, է հո սա էլ կյուրեղագրից կդարձներ լատինագիր, ինչպես որ արել է խորհրդային շրջանում ստեղծված ադրբեջանական գրականության մեծ մասի դեպքում։
Չենք մոռանում, որ պատերազմի առաջին րոպեից ամբողջ մամուլն ու հեռուստատեսությունը հեղեղել են «ես էլ եմ ուզում գնամ դառնամ նահատակ» քարոզով։
Հիմա էլ, թե բա երեխեն Խալիլով էր կարդում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր