ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Բռնության յուրաքանչյուր դրսևորում որևէ պարագայում չի կարող ընդունելի լինել. Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն
09:35, 29.10.2020 | mamul.am
5722 | 0

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել. «Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է այսօր Վալանս տանող ճանապարհին ազգությամբ հայ խաղաղ ցուցարարների դեմ ռասայական խտրականության հողի վրա իրականացված հարձակումը, որի հետևանքով կան տուժածներ և մարմնական վնասվածքներ ստացողներ։ Բռնության յուրաքանչյուր դրսևորում, առավել ևս՝ խաղաղ ցույց անող քաղաքացիների նկատմամբ, որևէ պարագայում չի կարող ընդունելի լինել։
Միևնույն ժամանակ, դեսպանությունը կոչ է անում Ֆրանսիայում բնակվող ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին չտրվել որևէ սադրանքի՝ հավատարիմ մնալով ֆրանսիական օրենսդրության պահանջներին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր