Պատերազմի կամավորական Միքայել Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2 օրով վերադարձել եմ առաջնագծից։ Սեպտեմբերի 29-ից սկսած այնտեղ էի։ Չեմ ասի, որ ուղղության վրա էի, բայց վստահեցնում եմ, որ կռվի ամենաթեժ վայրերում էի։ Այս ընթացքում մենք շատ ու շատ խոսակցություններ ենք լսել և ցանկանում եմ մի քանի դիտարկումներ անել.
Առաջնագծում գտնվող թե՛ մենք՝ կամավորներս, թե՛ սպայակազմը, թե՛ պայմանագրային և թե՛ ժամկետային զինծառայողները չենք տրվում նման սադրանքների, հավատարիմ ենք մեր սուրբ գործին, հավատարիմ ենք մեր գերագույն գլխավոր հրամանատարին և կռվելու ենք մինչև հաղթանակ»: |