ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ովքեր պնդում են, որ Նիկոլը հողերը ծախել է, նրանք ստում են». կամավորական
10:45, 29.10.2020 | mamul.am
23427 | 0

Պատերազմի կամավորական Միքայել Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2 օրով վերադարձել եմ առաջնագծից։ Սեպտեմբերի 29-ից սկսած այնտեղ էի։ Չեմ ասի, որ ուղղության վրա էի, բայց վստահեցնում եմ, որ կռվի ամենաթեժ վայրերում էի։ Այս ընթացքում մենք շատ ու շատ խոսակցություններ ենք լսել և ցանկանում եմ մի քանի դիտարկումներ անել.

  • Այն մարդիկ, ովքեր պնդում են, որ զինվորը առաջնագծում սոված է ու ծարավ, նրանք ստում են,
  • Այն մարդիկ, ովքեր պնդում են, որ զինվորը շոր չունի, նրանք ստում են,
  • Այն մարդիկ, ովքեր պնդում են, որ բանակը չի ենթարկվում հրամկազմին, նրանք ստում են,
  • Այն մարդիկ, ովքեր պնդում են, որ Նիկոլը հողերը ծախել ա, նրանք ստում են,
  • Այն մարդիկ, ովքեր պնդում են, որ առաջնագծում զենք չկա, նրանք ստում են,
  • Այն մարդիկ, ովքեր պնդում են, որ սաղ արդեն որոշված ա, էս մեր կռիվը չի, նրանք վախկոտ են,
  • ցանկը շարունակելի է...

Առաջնագծում գտնվող թե՛ մենք՝ կամավորներս, թե՛ սպայակազմը, թե՛ պայմանագրային և թե՛ ժամկետային զինծառայողները չենք տրվում նման սադրանքների, հավատարիմ ենք մեր սուրբ գործին, հավատարիմ ենք մեր գերագույն գլխավոր հրամանատարին և կռվելու ենք մինչև հաղթանակ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր