ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Կորոնավիրուսով վարակման 2383 և մահվան 29 նոր դեպք
11:05, 29.10.2020 | mamul.am
3540 | 0

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Հոկտեմբերի 29-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 85034 դեպք, որոնցից 53257-ը՝ առողջացած, 1272-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 30151 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 392660 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 5027 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2383 նոր դեպք: Ունենք 749 առողջացած և 29 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 354 է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր