ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Հույս ունեմ, որ Հայաստանն այդ գործիքն օգտագործելու է»․ Տարոն Սիմոնյան
12:00, 29.10.2020 | mamul.am
6206 | 0

«Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը շարունակական բնույթ է կրում և քաղաքացիական բնակչության թիրախավորումը նույնպես պայմանավորված է հայատյացությամբ, ամբողջ Արցախի տարածքում էթնիկ զտումներով։ Հիմա դա տեղափոխվում է միջազգային հարթակներ»,- այսօրվա ճեպազրույցում հայտարարեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ վկայակոչելով Ֆրանսիայի հակահայկական ցույցերը, որոնք, ըստ պատգամավորի, հենց դրանց դրսևորումն են։ «Դրա դեմ կա պայքարելու իրավական լծակ՝ խտրականության բոլոր ձևերի արգելքի վերաբերյալ կոնվենցիա, որը պետություններին կոչ է անում ձեռնպահ մնալ որևէ խտրական վերաբերմունքից՝ պայմանավորված ռասսայական, էթնիկական ծագմամբ։ Այդ կոնվենցիայի շրջանակներում կա Ադրբեջանի դեմ դատավարական գործընթաց սկսելու հնարավորություն։ Ադրբեջանն այդ կոնվենցիայով ընդունել է արդարադատության միջազգային դատարանի իրավազորությունը, և մենք իրավասություն ունենք այդ գործընթացը սկսելու։ Ես հույս ունեմ, որ ՀՀ-ն այդ գործիքն օգտագործելու է և Ադրբեջանի դեմ դատական հայց է սկսելու հենց հայատյացությամբ պայմանավորված այս ամեն ինչը կազմակերպելու բնագավառում»,- հավելեց նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր