ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Իրանը ԼՂ հակամարտության կարգավորման նոր առաջարկ է պատրաստել
12:45, 29.10.2020 | mamul.am
8305 | 1

Իրանը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման նախաձեռնությամբ, որտեղ առաջատար դեր է հատկացվելու տարածաշրջանի երկրներին։ Այս մասին հայտնել Է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին՝ Մոսկվա ժամանելուց հետո։

«Մենք մեզ վրա պատասխանատվություն ենք վերցնում և կօգնենք լուծել ճգնաժամը»,- դիվանագետի խոսքերը մեջբերել է ՌԴ-ում Իրանի դեսպանատան Telegram-ալիքը: «Մենք առաջարկել ենք տարածաշրջանային մոտեցում այն երկրներից, որոնք առանցքային դեր են խաղում ճգնաժամի լուծման գործում, և Ռուսաստանը կարևոր երկրներից մեկն է»,- ասել է նա:

Իրանի ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցույց է տվել «իր անարդյունավետությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր