ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Դատապարտում ենք նման նախաձեռնությունները. Ռ. Քոչարյանի աջակիցների դաշինք
15:40, 29.10.2020 | mamul.am
33158 | 2

ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի աջակիցների դաշինքը գրում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր սոցիալական ցանցերում տեղադրվել է հայտարարություն, որտեղ իբր «Համախմբում Ռոբերտ Քոչարյանի շուրջ» խումբը տարածել է հայտարարություն՝ կոչ անելով բողոքի ակցիա իրականացնել։ Սակայն, կարելի է տեսնել, որ հայտարարությունը տարածել է ինչ-որ անհատ, որը մեր գաղափարակիցը չէ։

Կտրականապես հերքում ենք այս նախաձեռնության առնչությունը նախագահ Քոչարյանի աջակիցների հետ։ Ռազմական դրության և համավարակի տարածման տեմպերի նման օրերին մասսայական միջոցառումների անցկացումը չի բխում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության և առողջության պահպանման հրամայականից։ Ուստի, դատապարտում ենք նման նախաձեռնությունները և հորդորում նախագահ Քոչարյանի իրական աջակիցներին, որոնք խմեր ու էջեր ունեն սոցիալական ցանցերում, զգոն լինել և հետևել որպեսզի նման ապատեղեկատվություն չհայտնվի իրենց կողմից կառավարվաող էջերում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր