ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Առաջնագծում սա շատերն արդեն կարդացել են». պատերազմի մասնակցի նամակը
16:40, 29.10.2020 | mamul.am
9350 | 0

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սենց նամակ եմ ստացել ճակատում կռվող մեկից, որը որոշեցի իր թույլտվությամբ հրապարակել: Գիտեմ, որ առաջնագծում սա շատերն արդեն կարդացել են:

Բաց նամակ հային

Ի՞նչ անել։ Կռվել: Աֆղանստանի պատերազմի հարյուրավոր ժամեր վիդեոներ կան: Աֆղանցին կռվել է ժամանակի ամենահզոր բանակի դեմ: Որը կռվել է էն ժամանակվա գերժամանակակից զենքերով: Աֆղանցին չի ասել՝ հրետանին թող ավելի տոչնի խփի, որ կռիվ տամ: Որովհետև աֆղանցին հրետանի չի ունեցել: Ունեցել է՝ ավտոմատ ու կամք:

Ադրբեջանն ու Թուրքիան չեն կարող ավելի հզոր լինել, քան Սովետը, կամ Ամերիկան, որոնք երկուսն էլ պարտվեցին մեկը Աֆղանստանին, մյուսը՝ Վիետնամին:

Հա, կասեք՝ Վիետնամը Սովետի աջակցությունն ուներ, Աֆղանստանն էլ՝ Ամերիկայի: Նրանք ոչ թե աջակցություն ունեին, դրա համար կռվեցին, այլ կռվեցին, դրա համար աջակցություն ունեցան:

Էսօր Հայաստանն ու Արցախն էնքան զենք ունեն, որ երբեք չեն ունեցել: Ատոմային ռումբ, ճիշտ ա, չունենք: Բայրաքթար, ճիշտ ա չունենք: Ինչպես աֆղանցին, ՄԻԳ ու ՍՈՒ չունեին: Բայց մեռնելով էլ լինի՝ հողը պիտի պահենք: Մեր ինժեներները մեռնելով էլ լինի, պիտի հակաբայրաքթարը գտնեն ու մեր կործանարար զենքը ստեղծեն: Ու կստեղծեն: Ու քանի չեն ստեղծել՝ եղանով էլ լինի, հողը պիտի պահենք:
Եթե պետք է՝ պիտի արթնացնես քո միջի գազանին, որովհետև քո առաջ գազան է կանգնած: Քո քաղաքակրթությունը պաշտպանելու համար գազան դարձիր, որը բութ է վախի, ցավի նկատմամբ: Եթե վախենում ես՝ ավելի գազանացիր: Եթե խելամիտ ես՝ կամքով պնդացիր:

Արթնացրու քո միջի գազանին ու դաժան եղիր առաջինը ինքդ քո նկատմամբ: Մինչև ինքդ քեզ չսպանես, թշնամուն չես կարա սպանես: Կռվիր այնպես, ասես մեռել ես վաղուց: Ու կհաղթես, տարբերակ չունես՝ ու կհաղթես»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր