ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Եվրոպական երկրները, ատամները կրճտացնելով, հանդուրժել են Էրդողանի արկածախնդիր կեցվածքը»․ Ա․ Մանուկյան
16:50, 29.10.2020 | mamul.am
5771 | 0

«Մենք գործ ունենք մի երևույթի հետ, որն անպատժելիության ծնունդ է: Եվրոպական երկրները, ատամները կրճտացնելով, բայց, այնուհանդերձ, հանդուրժել են Էրդողանի արկածախնդիր կեցվածքը, և եկել ենք կրիտիկական կետին, երբ որ Եվրոպան պիտի սովորի իր սխալներից․․․: Երբ որ Եվրոպան Հիտլերին էլ ներեց՝ մտածելով, որ իր երկրին չի առնչվի դա, արդյունքում ունեցանք Երկրորդ համաշխարհային պատերազմ: Պիտի ոչ ոչ թե սպասել, պայքարել հետևանքների դեմ, այլ կանխել: Կանխելը կլինի տնտեսական լրջագույն պատժամիջոցներ կիրառելը: Ակնհայտ է, որ այն գումարները, որ գնում են Թուրքիայի տնտեսության ֆինանսավորմանը, խոչընդոտում են աշխարհում խաղաղությունը»,- այս մասին այսօր լրագրողի հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր