ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորը հորդորում է ձեռնպահ մնալ Ադրբեջանին զենք վաճառելուց
17:15, 29.10.2020 | mamul.am
3575 | 0

Իսպանիայի Կոնգրեսի Plural խմբակցությունը՝ պատգամավոր Միրիամ Նոգերաս ի Կամերոյի նախաձեռնությամբ, առաջարկ է ներկայացրել Կոնգրեսին, որով հորդորում է կառավարությանը ձեռնպահ մնալ Ադրբեջանին զենք վաճառելուց, միջազգային մակարդակով խթանել հակամարտության խաղաղ կարգավորումը՝ հիմնված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության հիման վրա, դատապարտել Թուրքիայի ռազմական աջակցությունն Ադրբեջանին՝ նախաձեռնելով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառում՝ Արևելյան Միջերկրականում և Կովկասում նրա ագրեսիվ և ծավալապաշտական գործողությունների համար: Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր