ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Պետք է հավասարակշռություն գտնել, որը կբխի 2 կողմերի շահերից»․ Պուտին
19:20, 29.10.2020 | mamul.am
10584 | 3

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարելի է կարգավորել միայն այն ժամանակ, երբ գտնվի երկու կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի շահերի հավասարակշռություն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք ի սկզբանե խոսել ենք Ադրբեջանին 5+2 շրջանների հանձնման հնարավորության մասին՝ Ղարաբաղի գոտու որոշակի ռեժիմի ապահովմամբ, Հայաստանի հետ փոխգործակցությամբ և այլն: Ո՞րն է երկարաժամկետ կարգավորումը։ Հավասարակշռություն գտնելն է, որը կգոհացնի երկու կողմերին էլ՝ ինչպես ադրբեջանցի ժողովրդին, որին մենք հարգանքով ենք վերաբերվում, այնպես էլ հայ ժողովրդին և Հայաստանի շահերին Որպեսզի մարդիկ իրենց ապահով զգան, բայց միևնույն ժամանակ հնարավորություններ ստեղծվեն արդյունավետ տարածաշրջանային զարգացման համար՝ բոլոր ենթակառուցվածքային հնարավորությունների զարգացմամբ, որոնք հիմք կդնեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի, ինչպես նաև հենց Լեռնային Ղարաբաղի արդյունավետ զարգացման համար»,- ասել Է Պուտինը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր