ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Թշնամին գտնվում է Շուշիից մի քանի կմ հեռավորության վրա, առավելագույնը՝ 5. պետք է ժամ առաջ հասնել Արցախ». Արայիկ Հարությունյան
19:40, 29.10.2020 | mamul.am
47063 | 0

«Այսօր էլ մեր հաղթարշավը պայմանավորված է Շուշիով: Թշնամին գտնվում է այստեղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, առավելագույնը՝ 5: Նրա գերնպատակն է գրավել Շուշին, որովհետև, ինչպես ասում են, ով տիրում է Շուշիին, տիրում է ամբողջ Արցախին: Ուզում եմ, որ գիտակցենք այս պահը և ոչ միայն լոկ խեսքերով, այլև անմիջական մասնակցելով Շուշիի պաշտպանությանը»,- Քիչ առաջ տեսաուղերձով դիմելով հայ ժողովրդին՝ հայտնեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ կոչ անելով ժամ առաջ հասնել Արցախ:

«Սա խուճապային կոչ չէ, ընդհակառակը, ես հավատում եմ, որ հաղթանակը մերն է լինելու»,- շեշտեց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր