ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+24 °C
Նիսում մարդկանց վրա հարձակված հանցագործը թունիսցի է
20:10, 29.10.2020 | mamul.am
5963 | 0

Հանցագործը, որը հինգշաբթի առավոտյան ահաբեկչություն էր իրականացրել Նիսում, Թունիսից է, 21 տարեկան է։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Էրիկ Չիոտտին։
«Նիսում ահաբեկչությունը կազմակերպել է ծնունդով Թունիսից մեկը, ով միայն վերջերս է Ֆրանսիա ժամանել Լամպեդուզայից (Իտալիա)»,- Twitter-ում գրել է քաղաքական գործիչը։
«Անվտանգության ոլորտում ստեղծված իրավիճակի և սանիտարական ճգնաժամի հետ կապված՝ ռիսկային գոտում գտնվող երկրներից ժամանող անձանց վիզաների և ապաստարանի տրամադրման բոլոր ընթացակարգերը պետք է դադարեցվեն»,- ասել է նա:
Անտոնի քաղաքի առաջին փոխքաղաքապետ Բորեն պատահարի վերաբերյալ այլ մանրամասներ է հայտնել: Նրա խոսքով՝ առաջինը ոստիկանությանը տեղեկացրել է անցորդը՝ օգտվելով տաճարի մոտ գտնվող խաչմերուկում տեղադրված տագնապի կոճակից։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, ովքեր հերթապահության են եղել մոտակայքում։ Նրանցից մեկը եկեղեցու ներսում 2 կրակոց է արձակել՝ հարձակվողին չեզոքացնելու համար։ Ահաբեկչին, սակայն, հասցրել էր դանակով մահացու վիրավորել տաճարի աշխատակցին և կտրել ծեր ծխականի կոկորդը: Մեկ այլ կնոջ հաջողվել է փախչել եկեղեցուց, սակայն նա մահացել է վիրավորումից՝ շտապ օգնության մեքենայի ժամանումից անմիջապես հետո։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր