ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Զերծ մնացեք սոցցանցերում ու մամուլում հակաիսլամական խոսքերից». Ստեփան Դանիելյան
20:30, 29.10.2020 | mamul.am
3699 | 0

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ամենոք, մեծ խնդրանք ունեմ:
Զերծ մնացեք հակաիսլամական հայտարարություններից՝ ևʹ մամուլում, ևʹ սոցցանցերում:
Հիմա Իրանում հայերի դեմ ալիք է բարձրացվում որոշ շրջանակների կողմից, որովհետև Ֆրանսիայի դեպքերի հետ կապված մեր ԱԳՆ հայտարարությունից մի հատված, սխալ մեկնաբանություններով, Իրանի ադրբեջանցիները տարածում են մամուլում ու սոցցանցերում, հայտարարելով, որ մենք Իսլամի դեմ ենք ու արդարացնում ենք Մարգարեի ծաղրանկարները:
Մենք ունենք հայրենակիցներ, որոնք բնակվում են մուսուլմանական երկրներում և մեր ամեն մի հայտարարություն, խոսք ադրբեջանցիները հետևում են ու տարածում այդ երկրներում, հակահայկական տրամադրություններ ստեղծելու նպատակով:
Այս շիկացած մթնոլորտում զերծ մնացեք սոցցանցերում ու մամուլում նման ծաղրանկարների տարածումից և հակաիսլամական խոսքերից:
Եղեք պատասխանատու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր