ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Արցախի բանկերի տրամադրված վարկերի չվճարման հետևանքով այս ընթացքում տույժ-տուգանքներ չեն հաշվեգրվում
21:10, 29.10.2020 | mamul.am
3168 | 0

Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է․ «Ի գիտություն Արցախի Հանրապետության վարկառուների
2020թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ Կենտրոնական բանկի և Արցախի Հանրապետության տարածքում գործող բանկերի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Արցախի Հանրապետության տարածքում գործող բանկերի մասնաճյուղերի միջոցով տրամադրված վարկերի մասով Արցախի Հանրապետության տարածքում ռազմական դրության գործողության ողջ ընթացքում.
- չվճարման հետևանքով տույժ-տուգանքներ չեն հաշվեգրվում,
- մարումների ուշացումների վերաբերյալ տեղեկությունները վարկային ռեգիստր չեն ուղարկվում,
- բանկերի կողմից վարկառուների քարտային և այլ բանկային հաշիվներից վարկերի մարումների նպատակով ավտոմատ գանձումներ չեն իրականացվում:
Եթե որևե պատճառով կատարվել է վարկի մարման նպատակով հաշիվներից ավտոմատ գանձում, վարկառուները կարող են դիմել համապատասխան սպասարկող բանկ՝ հարցի կարգավորման նպատակով:
Միաժամանակ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն բնակչության շրջանում զգայուն այս հարցի վերաբերյալ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր