ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Ադրբեջանում սպասվում է տնտեսական ճգնաժամի երկրորդ՝ առավել հուժկու ալիքը». Վահե Դավթյան
07:10, 30.10.2020 | mamul.am
6126 | 0

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ մասնագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում սպասվում է տնտեսական ճգնաժամի երկրորդ՝ առավել հուժկու ալիքը:
Համաշխարհային շուկայում նավթի գները կրկին սկսել են անկում ապրել, ինչն առավելապես պայմանավորված է կորոնավիրուսի երկրորդ ալիքի արդյունքում կանխատեսվող պահանջարկի կտրուկ անկմամբ: Արդյունքում Brent-ի գինն ընկել է մինչև 38 դոլար, WTI-ի դեպքում այն հասել է 35 դոլարի:
Ստեղծված իրավիճակից նվազագույն կորուստներով կկարողանան դուրս գալ նավթ արդյունահանող այն պետությունները, որոնք ունեն դիվերսիֆիկացված տնտեսություն կամ էլ կարողացել են ապահովել արդյունահանման բավականին ցածր ինքնարժեք, ինչպես, օրինակ Ռուսաստանը կամ Սաուդյան Արաբիան:
Ակնհայտ է, որ Ադրբեջանը, որի բյուջեի հիմքում դրված է 55 դոլար 1 բարելի դիմաց բազային գինը, հայտնվելու է ճգնաժամային պայմաններում, որից դուրս գալն այլևս անհնար է լինելու, ինչպես անհնար եղավ այս տարվա գարնանը, երբ նավթի գների կտրուկ անկման արդյունքում ընդամենը մեկ եռամսյակում Ադրբեջանի նավթային դոլարների հոսքը կրճատվեց շուրջ 2 մլրդ դոլարով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր