ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Մարտունու և Ասկերանի գյուղերի հարակից տարածքներում շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ ընթացող մարտերը». Ա․ Հովհաննիսյան
22:30, 29.10.2020 | mamul.am
4417 | 0

«Ինչպես արդեն նշել էինք, Մարտունու և Ասկերանի շրջանի գյուղերում, անտառային զանգվածի փոքր բնակավայրերի հարակից տարածքներում շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ ընթացող մարտական գործողությունները։ Այսօր այդ մարտական գործողություններն ընթացել են Ավետարանոց և Սղնախ գյուղի տարածքի հարակից բլուրների և անտառային զանգվածներում։ Դիվերսիոն խմբերը ներթափանցում են տարբեր ուղղություններով։ Նրանց դեմ պայքարը ենթադրում է որոշակի առանձին մարտական գործողությունների ձև»,- ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր