ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Լսում էի ռմբակոծությունների ձայներն ու նվագում»․ Էլեն Սահակյանը Կոմիտաս է նվագել Արցախում
22:50, 29.10.2020 | mamul.am
7233 | 0

Դաշնակահարուհի Էլեն Սահակյանը մի քանի օր առաջ հրթիռակոծության ձայների ներքո Արցախում բացօթյա կատարել է Կոմիտասի գործերից մեկը՝ «Գարուն ա» ստեղծագործությունը։ Տեսահոլովակն արդեն հասանելի է «Ինստագրադ»-ի յութուբյան տեսադարանում, նպատակն է դիտումներից հավաքված գումարը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

«Հայկական ժամանակը» Էլեն Սահակյանի հետ զրույցել է արտակարգ իրավիճակում տեսահոլովակ նկարահանելու և այլ մանրամասների շուրջ։ Դաշնակահարուհին անկեղծացավ, որ աշխատանքներն ավարտին հասցնելը շատ բարդ է եղել, կազմակերպվելն ու Արցախ հասնելն՝ առավելևս։

Վերջինս անկեղծացավ, որ սահմանն անցնելու պահից վախը իր մեջ էր, լսում էր ռմբակոծությունների ձայներն ու ամեն վայրկյան սպասում երկնքում ԱԹՍ-ի հայտնվելուն․ «Բայց ցանկությունս և նպատակս այնքան մեծ էին, որ ինձ ուժ էին տալիս իրականացնելու այն մտահղացումը, ինչի համար գնացել էի Արցախ։ Հավատացնում եմ ձեզ՝ Արցախում գտնվելուց մի քանի ժամ հետո և առավելևս նվագելու ընթացքում ի մեջից վախը կորել էր։ Լսում էի ռմբակոծությունների ձայները, բայց միտքս սահմանում կանգնած զինվորների հետ էր»:

Դաշնակահարուհու խոսքով՝ նպատակն էր ամբողջ աշխարհին ցույց տալ, թե ինչպիսի բարբարոս և անմարդկային թշնամի ունենք․ ռմբակոծում են խաղաղ բնակավայրերը, հայկական մշակութային կոթողներն ու եկեղեցիները։

Հայ երաժշտի լուսնակարներն ու տեսանյութը տարածվել էին համաշխարհային ամենահեղինակավոր լրատվամիջոցներով։

«Լսում էի ռմբակոծությունների ձայներն ու նվագում»․ Էլեն Սահակյանը Կոմիտաս է նվագել Արցախում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր