ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Միացյալ Նահանգները կոչ է արել արտաքին ուժերին զերծ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց
00:30, 30.10.2020 | mamul.am
9527 | 0

Միացյալ Նահանգները կոչ է արել արտաքին ուժերին զերծ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց և աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի նախագահի օգնական Ռոբերտ Օ’Բրայանի գրավոր հայտարարության մեջ, որը հինգշաբթի օրը տարածել է Սպիտակ տանը կից Ազգային անվտանգութան խորհրդի մամուլի ծառայությունը:

«Երկու երկրների ժողովուրդները շատ լուրջ կորուստներ ունեն, իսկ Հայաստանի ժողովուրդը, բախվելով հարձակվողական մարտական գործողություններին, այժմ իր վրա է կրում կորուստների հիմնական բեռը»,- ասվում է հաղորդագրությունում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր