ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Արդեն վտանգավոր գծի ենք մոտենում. կանգ առեք». Բաբկեն Թունյան
06:10, 30.10.2020 | mamul.am
13516 | 0

ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆեյսբուքում, Արծրուն Հովհաննիսյանի ասած, օջախային մարտեր էին այսօր։ Հայերը ընդդեմ հայերի։
Էստեղ են ասել՝ թուրքը նայում, ուրախանում է՝ բառի բուն իմաստով։
Ափսոս չի՞ ձեր էներգիան, ձեր ժամանակը, նյարդերը...
Մոռացել ե՞ք՝ ով է թշնամին։
Մոռացել ե՞ք՝ սահմանին կանգնած զինվորի վրա էս ներքին գզվռտոցը ո՞նց կարող է ազդել։
Էս ի՞նչ եք անում։ Ինչո՞ւ եք անում։
Ինձ ինչքան ժամանակ է զսպում էի, բայց արդեն վտանգավոր գծի ենք մոտենում։ Կանգ առեք։
Ոչ մի քոմենթի չեմ պատասխանելու, որ մի «օջախային մարտ» էլ էստեղ չծավալվի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր