ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 518.61, EUR 630.16, RUB 7.24, GBP 733.68
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն». ՀՀ ԱԳ նախարար
07:50, 30.10.2020
4859 | 2

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Զորհաբ Մնացականյանն ընդունել է աշխատանքային այցով Երևան ժամանած Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: Երկուստեք անհանգստություն է արտահայտվել դեպի տարածաշրջան Մերձավոր Արևելքից միջազգային ահաբեկիչների տեղափոխման առնչությամբ, դիտարկելով դա որպես լուրջ սպառնալիք ողջ տարածաշրջանի համար:

ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը հասկանում է Իրանի զգայունությունները տարածաշրջանային անվտանգության նոր սպառնալիքների առնչությամբ և կարևորել Իրանի դերը տարածաշրջանի կայունության և խաղաղության պահպանման գործում:

Իրանի փոխարտգործնախարար Արաղչիին ներկայացրել է իր երկրի մոտեցումները ստեղծված իրավիճակի հաղթահարման և կրակի դադարեցման ռեժիմի հաստատման ուղղությամբ: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն:

Իր հերթին ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին տեղեկացրել է հոկտեմբերի 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելու և այդ ձևաչափով աշխատանքները շարունակելու մասին:

«ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն». ՀՀ ԱԳ նախարար
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
) no-repeat center center; width:350px; height:80px; margin: 0 auto;">
դեպի վեր