ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Պետական բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են պարգևավճարներ ստանալ. «Հրապարակ»
08:25, 30.10.2020 | mamul.am
15248 | 1

«Հրապարակ»-ը գրում է. «Համառ լուրեր են շրջում, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախարարներ, փոխնախարարներ, շարունակում են առաջվա նման պարգևավճարներ ստանալ։ Մենք հարցում արեցինք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, թե որքան աշխատավարձ և պարգևավճար է ստացել նախարար Զարուհի Բաթոյանը վերջին երկու ամսում։ Նախարարությունից մեզ պատասխանեցին․ «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը սեպտեմբեր ամսին ստացել է 603 հազար 198 դրամ աշխատավարձ և 962 հազար 305 դրամ պարգեւավճար (օգոստոս ամսվա համար): Սեպտեմբերին ստացված ողջ գումարը՝ 1 մլն 500 հազար դրամ, նախարար Բաթոյանն ուղղել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Հոկտեմբեր ամսին նախարարը ստացել է 459 հազար 577 դրամ աշխատավարձ և 896 հազար 800 դրամ պարգևատրում (սեպտեմբեր ամսվա համար)»:

Մանրամասները` թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր