ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ո՞վ էր ասում, որ մենք ենք տերը մեր երկրի, մենք էինք ասում՝ ես, դու...». Արփի Դավոյան
08:55, 30.10.2020 | mamul.am
8463 | 0

ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմը հաղթում են ուժեղները, պատերազմը հաղթում են կյանքում հաղթողները, ընկած ու ելածները, պարտության համն առած ու էլ պարտություն չհանդուրժողները։
Էս պատերազմում պարտություն չկա, կա հաղթանակ ու էդ հաղթանակը մենք ենք բերելու մեր երկրին։
Ոչ մի հաղթանակ հեշտ չի տրվել ու տրվելու, ոչ մի պատմություն գրչով չի կերտվել, կերտվել է ռազմի դաշտում՝ սրով ու հրով, վառոդի ծխով, մրոտ ձեռքերով, բարձր կոչերով ու երգով նաև։
Ո՞վ էր ասում, որ մենք ենք տերը մեր երկրի, մենք էինք ասում՝ ես, դու... բա հիմա տեր կանգնենք մեր երկրին, սահմանին, հողին ու ջրին։
Մեր ամեն դաշտ ու սար, տուն ու բակ իր պատմությունն ու հերոսներն ունի, բա մենք էլ պետք է պահենք էդ ամենը, մեր մեծ ու փոքր պատմությունները, մենք էլ պատմություն դառնանք՝ հերոսական ու հերոսների։
Բայց, մի բան կա կարևոր, հերոսական պատմություններով հպարտանալն ամենահեշտ է, դժվարը՝ հերոսական պատմություն դառնալը։
Բայց մենք դառնում ենք այսօր այդ պատմությունը, կռվում ենք, հաղթում ենք, ցավից գոռում ենք, բայց տեր ենք կանգնում, որովհետև ասել ենք ու տեր ենք մեր խոսքին՝ մենք ենք տերը մեր երկրի։
Ուրեմն,տիրոջ իրավունքով, տիրություն անենք, պաշտպանենք, գոռանք արցունքով, բայց՝ կռիվ տալով։
Ու հաղթենք՝ հաղթելով...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր