ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Մեզ ընդամենը մնացել է ամրագրել մեր հաղթանակը». Գարեգին Միսկարյան
17:45, 30.10.2020 | mamul.am
7192 | 0

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր, երկար բարակ քննեցի, քննեցի, համադրեցի վերջին օրերին ինձ հասած ու հանրային դաշտ նետված ինֆորմացիան ու սկսեցի գրել։ Գրեցի, գրեցի երկար բարակ, բայց հասկացա, որ էդքանը հանրայնացնելու չի ու ջնջեցի։ Ջնջեցի, բայց հետևությունը գրեմ, այնուամենայնիվ:
Մենք ոչ թե հաղթելու ենք, այլ արդեն հաղթել ենք, որովհետև ինչքան էլ մեզ փորձում եմ անհարկի էյֆորիա սրսկեն կամ խուճապի մատնեն, ինչքան էլ ճնշում են, սպանում են, դավեր են նյութում, դավաճանական, հակապետական գործողություններ են անում, մենք սառն ենք ու կանգուն աներեր ենք մեր լեռների պես ու կամքով լի։ Մենք արդեն հաղթել ենք, ու սրանք լոկ խոսքեր չեն, այլ մեզ ընդամենը մնացել է ամրագրել մեր հաղթանակը։
Բայց կա մի կարևոր «բայց». կապ չունի քանի տարի կանցնի. Հայաստանի Հանրապետության արդար դատարանի առաջ բոլոր մեղավորներդ պատասխան եք տալու ձեր հակապետական գործունեության ու հանցավոր անգործության համար։ Բոլորդ...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր