Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 508.21, EUR 605.94, RUB 6.70, GBP 678.82
0 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Հիվանդանոցի վրա հարձակումն ու խաղաղ բնակիչների մահն անընդունելի է»․ Արաղչի
12:05, 30.10.2020

Բաքվում և Մոսկվայում կայացած հանդիպումներից հետո՝ ԼՂ հակամարտության լուծման հարցում Իրանի նախաձեռնությունը ներկայացնելու նպատակով, Երևան է ժամանել Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբաս Արաղչին։
Երևանում Արաղչին՝ Իրանի պետական ռադիոհեռուստատեսության լրագրողին տված հարցազրույցում ասել է. «Ադրբեջան կատարած իմ այցի ժամանակ ակտիվ բանակցություններ եմ ունեցել այդ երկրի պաշտոնատար անձանց հետ։ Բաքվից մեկնեցի Մոսկվա, որտեղ նույնպես արդյունավետ բանակցություններ անցկացվեցին։ Երևանում ևս հանդիպումներ կունենամ պաշտոնատար անձանց հետ։
Խաղաղ բնակչության դեմ ագրեսիան միանշանակ դատապարտելի է, հիվանդանոցի վրա հարձակումը, անմեղ մարդկանց մահը` անընդունելի է։ Հույս ունենք` խաղաղության հաստատման ճանապարհը շուտ կհարթվի։ Երևանում իմ հանդիպումների առանցքում այս հարցն է լինելու»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր