«Գիշերը դիվերսիոն հարձակումներ են եղել Շուշիին մոտ գյուղերի՝ Քարինտակից արևելք գտնվող հարակից գյուղերում։ Մեկ-երկու գյուղերից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները։ Ավելին՝ մեր հետախուզական ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է ադրբեջանական դիվերսանտների զինամթերքի պահեստանոց և ոչնչացվել մեր հրետանու կրակից»,- այս մասին «Ֆակտորի»-ի եթերում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Դիվերսանտները քիչ չեն տարբեր գյուղերի ուղղությամբ․ տարբեր խմբեր են, տարբեր առաջադրանքներով ու ակտիվությամբ»,- հավելել է նա։ |