ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Գիշերը դիվերսիոն հարձակումներ են եղել Շուշիին մոտ գյուղերի՝ Քարինտակից արևելք ուղղությամբ»․ Արծրուն Հովհաննիսյան
14:00, 30.10.2020 | mamul.am
5438 | 0

«Գիշերը դիվերսիոն հարձակումներ են եղել Շուշիին մոտ գյուղերի՝ Քարինտակից արևելք գտնվող հարակից գյուղերում։ Մեկ-երկու գյուղերից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները։ Ավելին՝ մեր հետախուզական ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է ադրբեջանական դիվերսանտների զինամթերքի պահեստանոց և ոչնչացվել մեր հրետանու կրակից»,- այս մասին «Ֆակտորի»-ի եթերում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Դիվերսանտները քիչ չեն տարբեր գյուղերի ուղղությամբ․ տարբեր խմբեր են, տարբեր առաջադրանքներով ու ակտիվությամբ»,- հավելել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր