ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Առաջին գրոհը Շուշիի վրա մեր ՊԲ-ն արդյունավետ կասեցրել է. հակառակորդն ունի մի քանի հարյուր դիակ». Դավիթ Բաբայան
14:20, 30.10.2020 | mamul.am
11477 | 0

«Հակառակորդը սահմանագծի գրեթե ողջ երկայնքով փորձում է ճեղքել մեր պաշտպանական դիրքերը։ Հատկապես ծանր մարտեր են տեղի ունեցել հյուսիսում, հյուսիս-արևելյան շրջաններում և հարավում։ Պաշտպանության բանակն այս գիշեր շատ արդյունավետ է գործել, և բոլոր ոտնձգությունները կասեցվել են։ Ավելին, հակառակորդի բավականին մի մեծ խումբ՝ զինված ամենաժամանակակից ռազմատեխնիկայով, այդ թվում հրթիռներով և համակարգով, փորձել է իր համար նպաստավոր դիրքեր գրավել, որպեսզի հատագայում սկսի հարձակումը Շուշիի ուղղությամբ․ և երեկ այդ ողջ խմբավորումը ոչնչացվել է»,- տեղեկացրել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ հակառակորդին պատճառվել է հսկայական կորուստներ։

«Ամբողջ Ստեփանակերտն է տեսել, թե ինչպես է գործում մեր հրետանին, մեր պատերազմի աստվածը։ Մի քանի հարյուր դիակներ ունեն 100 տոկոս։ Ոչնչացվել է հակառակորդի արդիական տեխնիկան՝ շատ թանկարժեք և շատ հզոր։ Հետևաբար կարելի է ասել՝ առաջին գրոհը Շուշիի վրա, մեր ՊԲ-ն շատ էֆեկտիվ կասեցրել է»,- ընդգծել է Բաբայանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր