ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Նախագիծը դրամական միջոցներին չի վերաբերում». Բաբկեն Թունյան
16:25, 30.10.2020 | mamul.am
3758 | 0

ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ կարևոր պարզաբանում

ԱԺ-ն օրերս հավանություն տվեց Կառավարության հեղինակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով հստակեցվում են ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված դրույթները:
Քանի որ այս ընթացքում շատերն են հետաքրքրվել այս հարցով, ասեմ՝ նախագիծը ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՉԻ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ։
Այսինքն, պետությունը չի կարող վերցնել ձեր բանկային հաշիվների վրա եղած կամ կանխիկ գումարները, չի կարող ձեռք տալ ձեր ավանդներին։
Այնպես որ, հանգիստ եղեք։ Նախագծում հատուկ շեշտված է այդ դրույթը, և այն տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք չի կարող տալ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր