ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Ապարանի ոստիկանները Արցախից բերված փամփուշտներ են հայտնաբերել
21:40, 30.10.2020 | mamul.am
6392 | 1

Հոկտեմբերի 30-ին Ապարանի բաժնի համայնքային ոստիկանները տվյալներ են ձեռք բերել, որ Լուսագյուղի բնակիչներից մեկը Արցախից փամփուշտներ է բերել, որոնք պահում է տան տանիքում։ Հետագա միջոցառումների արդյունքում 35-ամյա տղամարդը Ապարանի ոստիկաններին ներկայացրեց 140 հատ 7,62մմ տրամաչափի փամփուշտ, որոնք վերցվել են։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
«Հարգելի՛ քաղաքացիներ, այս դժվարին օրերին զենք-զինամթերքը անհրաժեշտ է բացառապես ռազմի դաշտում։ Ոստիկանությունը շարունակում է շուրջօրյա պայքարը զենք-զինամթերքը Արցախից Հայասատան ապօրինի կերպով տեղափոխելու դեպքերը բացառելու ուղղությամբ»,- ասված է Ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

Ապարանի ոստիկանները Արցախից բերված փամփուշտներ են հայտնաբերել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր