ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Կապանի տարածաշրջանի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ այսօր մարտական գործողություններ եղել են». ՊՆ ներկայացուցիչ
22:35, 30.10.2020 | mamul.am
7253 | 0

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր՝ ճեպազրույցի ժամանակ, արձագանքելով համացանցում տարածվող տեղեկություններին, հայտնեց. «Կապանի շրջանի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ այսօր մարտական գործողություններ եղել են, և Ադրբեջանի ԶՈՒ հրետանային միջոցներից կրակ արձակվել է այս ուղղությամբ․ կան կոնկրետ հետևանքներ»:

Անդրադառնալով հայկական կողմում եղած ռազմագերիների հարցին՝ Հովհաննիսյանն ասաց. «Գերեվարված այլ ահաբեկիչների թիվ չեմ կարող նշել այս պահին։ Եթե անհրաժեշտություն լինի, ՊՆ-ն կներկայացնի։ Եվ կարող են լինել մարդիկ, որոնց չեն կարող ցուցադրել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր