ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Արցախը լիարժեք իրավունք ունի ոչնչացնելու Ադրբեջանի ռազմական օբյեկտները». Արծրուն Հովհաննիսյան
22:45, 30.10.2020 | mamul.am
13455 | 0

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ նշեց, որ Արցախի հայությունը ենթարկվում է ագրեսիայի Ադրբեջանի կողմից, և եթե որևէ մեկը այսքանից հետո աշխարհի ցանկացած մասում կարծում է, որ Արցախը չունի լեգիտիմ իրավունք՝ Ադրբեջանի տարածքում նշելու և ոչնչացնելու թիրախները, որտեղից իրականացվում է ագրեսիան Արցախի հայության դեմ, ապա պետք է այս ամենի մասին ուղղակի մտածի:

«Եթե Ադրբեջանի խոշոր քաղաքներում տեղակայված ռազմական տարբեր օբյեկտներից, մասնավորապես՝ այն օդանավակայաններից, որտեղ Ադրբեջանի ռազմաօդային ուժերին պատկանող, Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող տեխնիկա կա, իրականացվում է ագրեսիա Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ, ապա Արցախի լիարժեք իրավունքն է թիրախավորելու և ոչնչացնելու այդ օբյեկտները»,- հայտարարեց Հովհաննիսյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր