ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Ուսումնասիրում ենք Ադրբեջանի կողմից ֆոսֆորային արկեր կիրառելու մասին տեղեկությունը». Հովհաննիսյան
22:55, 30.10.2020 | mamul.am
8864 | 0

«Հայկական կողմն ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից ֆոսֆորային արկեր և միջոցներ կիրառելու մասին տեղեկությունը»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ուսումնասիրում ենք ֆոսֆորային արկերի և միջոցների կիրառությունը: Ընդհանուր առմամբ Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ, հատկապես Շուշիում, Ստեփանակերտում, Մարտունիում, Մարտակերտում, Ասկերանում և այլ բնակավայրերում հանցագործության և մարդկանց դեմ արգելված զինատեսակների կիրառության մասով ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ սա պետք է լինի աշխարհի ուշադրության կենտրոնում»,- ասաց Հովհաննիսյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր