Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 518.44, EUR 631.10, RUB 6.95, GBP 708.34
-10 °C, -6 °C ... +2 °C Վաղը`+3 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Ադրբեջանը քաղաքացիական բնակավայրերին մոտ գտնվող անտառների նկատմամբ օգտագործում է սպիտակ ֆոսֆոր պարունակող զենք. ՄԻՊ
00:20, 31.10.2020

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանն օգտագործում է, ըստ այս պահի տվյալների, ֆոսֆոր պարունակող զենք, որ ունի քիմիական զենքի տարրեր: Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրատապ քննության արդյունքներով, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է ոչ միայն այս փաստը, այլ նաև պարզվել է, որ անտառներում թե՛ ցերեկային, թե՛ գիշերային ժամերին զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ:
Այսինքն, զանգվածային ոչնչացման բնույթի այս զինատեսակը ներկայում ադրբեջանական զինված ուժերի կողմից օգտագործվում է շրջակա միջավայրի ու նաև քաղաքացիական բնակիչների դեմ: Դրա կիրառությունը նման պայմաններում միջազգային իրավունքի ակնհայտ արգելքների ներքո է»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր