ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Այսօր մենք ունենք նորից ինքներս մեզ վերագտնելու հզոր ձգտում». Սենոր Հասրաթյան
09:20, 31.10.2020 | mamul.am
7087 | 0

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր մենք ապրում ենք 1992-ի հունիս-օգոստոսյան իրականության պայմաններում: Նորից ու նորից հորդորում եմ՝ հիշողությամբ հետ շրջվեք դեպի ոչ հեռավոր անցյալի դժնդակ օրերը, հիշեք այդ շրջանում արած-չարածները և օգտվեք այդ օրերի փորձից: Մի ասեք, որ սա 5-րդ սերնդի պատերազմ է, մանավանդ, որ պատերազմները միշտ էլ դաժան և նույնն են լինում...Այսօր մենք ունենք նահանջ, բայց ոչ պարտություն: Ավելին, ինչպես միշտ, մենք ունենք նորից ինքներս մեզ վերագտնելու հզոր ձգտում... Եվ դա իրական է ու, համոզված եմ՝ լինելու է...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր