Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24-ի, վիրավորների թիվը` 804-ի, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ հայտնում է Արտակարգ իրավիճակների և բնական աղետների գործակալությունը: Հիշեցնենք՝ երեկ Թուրքիայի արևմուտքում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Սեֆերլիխիսար քաղաքի շրջանում։ |