ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Էրդողանը չի լսում Թրամփին և հայհոյում է Մակրոնին, իսկ նրա պետության հետ ոչինչ չի պատահում»․ Վ․ Ոսկանյան
10:35, 31.10.2020 | mamul.am
8997 | 1

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք ապրում ենք բոլորովին այլ աշխարհում, որն արդեն իսկ բաղկացած է ավել կամ պակաս հզորությամբ և ավել կամ պակաս հավակնություններ ունեցող տարածաշրջանային գերտերություններից, որոնք, թող ներվի ասել, թքած ունեն արտատարածաշրջանային նույնիսկ ամենահզոր պետությունների վրա։
Կենցաղային լեզվով ասած՝ Էրդողանը չի լսում Թրամփին և հայհոյում է Մակրոնին, իսկ նրա ու նրա պետության հետ, մեղմ ասած, ոչինչ չի պատահում։
Սա միգուցե անակնկալ է, բայց փաստ, որը պետք է հաշվի առնել և ավելորդ պատրանքներ չտածելով՝ էլ ավելի սերտացնել հարաբերությունները մեր տարածաշրջանում ներկա մյուս երկու գերտերությունների՝ Ռուսաստանի և Իրանի հետ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր