ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Կարսի անկման 100-րդ տարելիցի օրն ապացուցեցինք, որ դասեր քաղել ենք պատմությունից»․ Գ Աբրահամյան
12:30, 31.10.2020 | mamul.am
5245 | 0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոկտեմբերի 30-ից ամենաշատն էի վախենում․ Կարսի անկումն ինձ համար մեր պատմության ամենացավալի ու ամոթալի էջերից է, բայց երեկ` Կարսի անկման 100-րդ տարելիցի օրը Շուշիի ուղղությամբ տարվող թեժ մարտերում մենք ապացուցեցինք, որ դասեր քաղել ենք պատմությունից, որքան էլ դժվար էր, որքան էլ անհամաչափ էին ուժերը, որքան էլ փորձեր արվեցին նաև ներսից բարոյալքել մեր զինվորներին, անվստահություն սերմանել իշխանության նկատմամբ, ինչպես արել էին հարյուր տարի առաջ, այս անգամ մենք պայքարեցինք՝ հստակ գիտակցելով, որ սա կռիվ է հաջորդ սերունդների համար, ինչպես եթե Կարսում այդ կռիվը տրվեր, մենք կունենայինք բոլորովին այլ պետություն, այլ սահմաններ ու անհամեմատ այլ հզորություն։
Այսօր էլ մեր կռիվը միայն մեր գոյության համար չէ, այսօր թուլանալ ու թևաթափ լինելը հաջորդ սերունդներին նոր պատերազմներ ավանդել է նշանակում, որի իրավունքը չունենք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր