ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի նամակին
13:05, 31.10.2020 | mamul.am
32310 | 0

Խորհրդակցություններ սկսելու խնդրանքով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումի հետ կապված՝ վերահաստատում ենք հավատարմությունը «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրից բխող Հայաստանի Հանրապետության նկատմամբ դաշնակցային պարտավորություններին, այդ պայմանագրի մի շարք հոդվածներ ենթադրում են կոնկրետ գործողություններ միմյանց տարածքի նկատմամբ ագրեսիայի գործողության կամ զինված հարձակման սպառնալիքի առաջացման դեպքում: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Հաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկամամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել էր ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ, սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը:

«Պայմանագրին համապատասխան՝ Ռուսաստանը Երևանին կտրամադրի անհրաժեշտ բոլոր օժանդականությունները, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք:

ԼՂ հակամարտության կողմերին կրկին կրակի դադարեցման, լարվածության ապաէսկալացիայի և ս.թ. հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից ձեռք բերված համաձայնությունների շրջանակում հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու նպատակով սուբստանտիվ բանակցություններին վերադառնալու կոչ ենք անում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր