ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ադրբեջանը շարունակում է ագրեսիան Արցախում` օգտագործելով արգելված զենք». ՀՀ ԱԳ նախարար
18:35, 31.10.2020 | mamul.am
6882 | 1

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինամթերքի օգտագործման վերաբերյալ` կցելով տեսանյութ: «Այս անգամ Ադրբեջանը ֆոսֆորային զինամթերք է օգտագործել Արցախում՝ անտառների վրա, բնակավայրերի մոտակայքում, որտեղ բազմաթիվ խաղաղ բնակիչներ են ապրում: Այն, ինչ անում է Ադրբեջանը, ստանձնած պարտավորությունների նկատմամբ լիակատար անհարգալից վերաբերմունք, շարունակվող ագրեսիա, խաղաղ բնակչության ոչնչացում և արգելված զենքի օգտագործում է»,- նշել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր