ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Օգնելով մեզ՝ Ռուսաստանն օգնում է իրեն». Հակոբ Բադալյան
19:20, 31.10.2020 | mamul.am
5161 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանն իրականում դիմել է ՌԴ-ին ոչ թե օգնության, այլ փոխօգնության տրամաբանությամբ: Ի վերջո, մի պարզ բան՝ օգնելով Հայաստանին, Ռուսաստանը լավություն չէ, որ անում է, այլ՝ դաշնակցային պարտավորություն, որը բխում է փոխադարձ շահից: Օգնելով մեզ՝ Ռուսաստանն օգնում է իրեն, որովհետև Թուրքիան դե յուրե հարձակվել է Արցախի ու Հայաստանի, իսկ դե ֆակտո՝ Ռուսաստանի աշխարհաքաղաքական սահման Կովկասի վրա: Մեկ ամիս է՝ հայ զինվորն ու գեներալը, կռվելով ու զոհվելով Արցախի ու Հայաստանի անմիջական անվտանգության համար, օգնում են Ռուսաստանին, օրինակ, ավելի վստահ դիրքից խոսել թուրքերի հետ: Դրա համար երկու անգամ Էրդողանն է զանգում, ոչ թե՝ Պուտինը: Այդ իրավիճակը նախ ստեղծում է հայկական բանակը: Իհարկե, այստեղ էլ պարզ է, որ այդ բանակի համար խիստ կարևոր է ռուսական սպառազինության կայուն ու անխափան մատակարարումը: Այսինքն՝ էստեղ ամեն ինչ շատ փոխկապակցված է և խոշոր հաշվով հենց դա է կոչվում դաշնակցություն, ու հենց այդ շղթայում որևէ խափանումն է, որ կոչվում է դաշնակցային հարաբերության խափանում: Հետևաբար՝ Հայաստանի նամակը փոխօգնության, ոչ թե օգնության նամակ է: Ու այդ նամակը նաև Ռուսաստանին կարող է օգնել մի քիչ բարձրացնել ձայնը Կովկասում, ի վերջո դրա համար է նաև այդ պայմանագրային հնարավորությունը: Մնացյալը՝ ծանր մարտական և քաղաքական գործընթացները շարունակվում են: Ուժ, միտք և աստվածային օրհնություն մեր բանակին, միտք, ճկունություն և հեռատեսություն մեր դիվանագիտությանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր