Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 58-ի, այս մասին հայտնել է նախագահ Էրդողանը: «Վերջին տվյալներով՝ երկրաշարժը խլել է մեր հայրենակիցներից 58-ի կյանքը»,- գրել է նա Twitter-ում: Ըստ Արտակարգ իրավիճակների ու աղետների նախարարության տվալների՝ տուժածների թիվը 920-ի է հասել: 218-ը գտնվում է հիվանդանոցում: Ուժգին երկրաշարժից հետո տեղի է ունեցել 902 հետցնցում, որոնցից 42-ը՝ ավելի քան 4 մագնիտուդ ուժգնությամբ: Այս պահին Իզմիրում փլուզված 8 շենքերի տարածքում դեռ շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Թուրքիայում տեղի էր ունեցել 6,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: |