ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Հարձակումներ Վիեննայի հրեական օբյեկտների վրա. կա 7 զոհ
01:05, 03.11.2020 | mamul.am
26652 | 1

Այսօր մի քանի հարձակում է տեղի ունեցել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, որոնց հետևանքով կա 7 զոհ: OE24 հեռուստաալիքը հաղորդում է, որ հանցագործները հարձակվել են քաղաքի կենտրոնում գտնվող հրեական սինանոգի, ինչպես նաև առնվազն ևս 3 հրեական օբյեկտի վրա: Դրանցից 2-ը ռեստորան է, մեկը՝ համայնքային կենտրոն: Հարձակվողներից մեկը պայթեցրել է իրեն մահապարտի գոտիով, մյուսը վնասազերծվել է, մնացածները փախել են: Իրավապահները խորհուրդ են տվել խուսափել հանրային վայրերից, իրականացվում է հատուկ օպերացիա:

Ահաբեկչության վարկածը պաշտոնապես հաստատվել է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ շուրջ 50 թուրք հարձակում է գործել Վիեննայի կաթոլիկ եկեղեցու վրա և անկարգություններ հրահրել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր