ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Թրամփի շտաբը կեղծ է համարում Բայդենի հաղթանակի մասին կանխատեսումները և հայտնում խախտումների մասին
20:25, 06.11.2020 | mamul.am
9118 | 0

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը սխալ է համարում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակի մասին կանխատեսումները՝ հայտարարելով մի շարք նահանգներում խախտումների առկայության մասին:
«Ընտրությունները դեռ չեն ավարտվել։ Ջո Բայդենի հաղթանակի մասին սխալ կանխատեսումները հիմնված են 4 նահանգներում արդյունքների վրա, որոնք դեռ հեռու են վերջնական արդյունքներից»,- ասված է Հանրապետականի շտաբի տարածած հայտարարության մեջ: Այսպես, շտաբի կարծիքով, ձայների վերահաշվարկի ժամանակ Ջորջիայում կհայտնաբերվեն «ոչ պատշաճ կերպով հավաքված» քվեաթերթիկներ, ինչի արդյունքում կպարզվի, որ հաղթողն այնտեղ Թրամփն է: Բացի այդ, հայտարարության մեջ նշվում է Նևադայում և Փենսիլվանիայում մեծ թվով խախտումների առկայության մասին: Թրամփի շտաբը նաև վստահ է Արիզոնայում իր հաղթանակի մեջ։
«Բայդենը հիմնվում է այդ նահանգների վրա՝ Սպիտակ տան դեմ իր կեղծ պահանջներում։ Երբ ընտրությունների վերջնական արդյունքները լինեն, նախագահ Թրամփը կվերընտրվի»,- կարծում են Վաշինգթոնի վարչակազմի ներկայիս ղեկավարի շտաբում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր