ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Ջո Բայդենը հաղթել է նախագահական ընտրություններում. #CNN
20:50, 07.11.2020 | mamul.am
13103 | 0

Ջո Բայդենը հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում՝ դառնալով Միացյալ Նահանգների 46-րդ նախագահը: Այս մասին հայտնում է CNN-ը:

Ըստ աղբյուրի՝ Ջո Բայդենը հաղթել է Փենսիլվանիայում՝ ստանալով 20 ընտրիչի ձայն: Նա այժմ ունի 273 ընտրիչի ձայն։ Նշենք, որ ԱՄՆ նախագահ դառնալու համար անհրաժեշտ էր հավաքել 270 ընտրիչի ձայն։

Բայդենն ավելի քան 73 միլիոն ձայն է հավաքել, ինչը ԱՄՆ-ի համար պատմական ցուցանիշ է համարվում: Դոնալդ Թրամփը հավաքել է մոտ 70 միլիոն ձայն և 213 ընտրիչի ձայն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր