ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
National Geographic-ը հրապարակել է Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում արված պսակադրության լուսանկար
00:35, 09.11.2020 | mamul.am
11824 | 0

Ամերիկյան National Geographic գիտահանրամատչելի ֆիլմերի հեռուստաալիքը ինսթագրամյան իր էջում հրապարակել է Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում 2011 թվականին արված լուսանկար, որտեղ պատկերված է պսակադրության արարողություն: 146 միլիոն հետևորդ ունեցող էջը հրապարակել է Անաստասիա Թեյլոր Լինդի կողմից արված լուսանկարը, որին կից գրված է. «Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին է: Այն հրթիռակոծվել է հոկտեմբերի 8-ին: Ավելի քան 20-ամյա հարաբերական դադարից հետո ռազմական գործողություններն Ադրբեջանի ու Հայաստանի միջև վերսկսել են: Ես աշխատել եմ այս տարածաշրջանում 2011 թվականին, երբ լուսանկարել եմ հայր Անդրեասին, ով պսակադրում էր Արա Ավագիմյանին ու Էլիտա Խաչատուրյանին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր